Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայաստանցի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանին 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ-թեստը չանցնելու համար: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Խուրշուդյանը բրոնզե մեդալակիր էր դարձել:
Նա ստիպված կլինի վերադարձնել մեդալը: 29-ամյա ծանրամարտիկի անալիզների մեջ հայտնաբերվել են արգելված տուրինաբոլ և ստանոզոլ: ՄՕԿ-ը որակազրկել է ևս 11 մարզիկների՝ Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Վրաստանից և Ղազախստանից: